|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությանը հանձնարարված է Մարտի 1-ի գործով բոլոր հարցաքննությունների համար անկաշկանդ մթնոլորտ ստեղծել եւ մարդկանց հնարավորություն տալ հանգիստ պայմաններում պատմել երեք տարի առաջ տեղի ունեցածի մասին:
«Ըստ մեր աղբյուրների` քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը վերջերս անկեղծացել է, որ նախագահականից հանձնարարական է ստացել` որեւէ ձեւով չխոչընդոտել առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունքներ տալուն»,- գրում է թերթը:
«Երկիր»-ի` վերոնշյալ հրապարակման իսկությունը ճշտող հարցին ի պատասխան` Վահագն Հարությունյանը նախ մի կուշտ ծիծաղեց, ապա ասաց, թե «պետք է բառարանում փնտրել ու գրել «հերյուրանք» բառի բոլոր հոմանիշները»: Քննչական խմբի ղեկավարը հավելեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կկազմակերպի: