Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ըստ «Առավոտ» օրաթերթի` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, ավարտել է Ռոզա Մանասյանի բողոքի քննությունը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վարդան Ջանբարյանցի` մարտի 3-ին կայացրած որոշման դեմ:
Ռոզա Մանասյանը քրեական գործ է հարուցել «Արարատ-73-ի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի դեմ: Օրաթերթը նշում է, որ Անդրեասյանը շինծու առքուվաճառքի միջոցով տիրացել էր Մանասյանի տանը: Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել, ապա կարճել էր այն հանցակազմի բացակայության հիմքով:
Ի դեպ, ոստիկանությունը նախաքննության փուլում հիմք էր ընդունել Անդրեասյանի բացատրությունը, թե չի ճանաչում այն անձանց, որոնք վարկ տալու պատրվակով խլել էին Մանասյանի բնակարանը: Մինչդեռ Մանասյանի պաշտպանական կողմը հեռախոսային բազմաթիվ վերծանումների միջոցով ապացուցել է հակառակը:
Գնահատելով ապացույցները` դատարանը Ռ. Մանասյանի բողոքը բավարարել է, և քննիչի կողմից կայացրած որոշումը` քրգործի հարուցումը մերժելու մասին, չեղյալ է համարել: