|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հանքարդյունաբերության ասպարեզում են թաքնված այն ֆանտաստիկ հնարավորություններն ու գումարները, որոնց բյուջե չմտնելու հետեւանքով մեր կառավարությունն անընդհատ բողոքում է միջոցների պակասից. այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը` նշելով, որ, իր համոզմամբ, հենց այս ոլորտի օրենսդրության մեջ են ամենաշատ բացերը:
Խմբակցության ղեկավարը խոստացավ մոտ ժամանակահատվածում ասվածն ապացուցել թվային փաստարկներով:
«Մենք համոզված ենք, որ այդ խնդիրները հնարավոր է լուծել միայն ճյուղի ձեռնարկությունների ազգայնացման եւ հանքարդյունաբերության խոշոր պետական ձեռնարկություն ստեղծելու միջոցով»,- խոսքը եզրափակեց Վահան Հովհաննեսյանը: