|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Հայաստանյան կազմակերպությունները կհամագործակցեն հակակարկտային կայանների արտադրությամբ զբաղվող ռուսական ընկերությունների հետ. այսօր ասվել է Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ ՌԴ աերոտիեզերական տեխնոլոգիաների եւ մոնիտորինգի ինստիտուտի տնօրեն, «ՌԴ պետական աերոտիեզերք» կազմակերպության փոխտնօրեն, ակադեմիկոս, գեներալ-մայոր Միխայիլ Շահմուրադյանի հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը, Շահմուրադյանի` Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի ավիացիոն ծառայությունների հետ կքննարկվեն նաեւ օդային հաղորդակցության համար կարեւոր ամպամածության ներքին սահմանի բարձրացման հարցերը, նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ` էլեկտրահաղորդիչ ցանցերի արդիականացման եւ առկա ցանցերի միջոցով մեծ էներգետիկ հզորություններ փոխանցելու ոլորտում համագործակցության հնարավորությունը:
Փոխվարչապետն առաջարկել է համապատասխան պետական մարմինների հետ քննարկել ներկայացվող առաջարկությունները, ուսումնասիրել դրանք Հայաստանում կիրառելու եւ համագործակցության առավել արդյունավետ տարբերակներ գտնելու հնարավորությունները: