|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր «Հաղթանակ» զբոսայգում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց վետերաններին` ընդգծելով, որ նրանք ավելի արժանապատիվ կյանքի են արժանի:
«Ավելի հոգատար պետք է լինենք նրանց հանդեպ, նրանց սոցիալական խնդիրները պիտի լինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում, բայց նաեւ պիտի հասկանանք, որ մեր հնարավորությունները, ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում, որպեսզի բոլոր խնդիրները հավուր պատշաճի լուծենք»,- ասաց ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանը մաղթեց նաեւ, որ հայ ժողովուրդն ավելի միասնական, հանդուրժող եւ համերաշխ լինի, իշխանությունն էլ հույսը միայն սեփական ուժերի վրա դնի: «Ինքներս մեր վրա դնենք մեր հույսը` մեր տնտեսության, մեր բանակի, մեր ժողովրդի միասնության վրա, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ ցանկացած ռազմավարական բարեկամ երկիր իր պետության շահը չի փոխելու իր բարեկամ պետության շահի հետ»,- ասաց նա` ժողովրդին խաղաղություն մաղթելով:
«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած միջոցառումների լուսանկարները` այստեղ: