|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեքսիկացի նարկոբարոններն այնքան ազդեցիկ են, որ նույնիսկ իրենց երկնային հովանավորն ունեն` Սբ Մալվերդեն:
Ամեն տարի մայիսի 3-ին Սինալոա հյուսիսարեւմտյան նահանգի բնակիչները հավաքվում են իրենց սիրելի «լավ ավազակի» օրը տոնելու: Սեւ ու հաստ ունքերով, փողկապով, ատրճանակին կողքին Սան Մալվերդեն ավելի շատ նման է արեւմտյան ֆիլմերի հերոսի, քան սրբի:
Թեեւ կաթոլիկ եկեղեցին նրան չի ընդունում, սակայն դա չի կանգնեցնում նրա երկրպագուներին. նրանք տաճարներ ու ժամատներ են կառուցում իրենց սիրելի Սան Մալվերդեի պատվին: Ընդ որում` բոլորը կառուցված են թմրանյութերի անօրինական տեղափոխման ճանապարհին` ամերիկա-մեքսիկական սահմանի երկայնքով:
Սան Մալվերդեի տոնակատարարությունը սկսվում է երթով, ապա շարունակվում պարահանդեսով, որի ընթացքում նաեւ հնչում են «լավ ավազակին» նվիրված երգեր:
Նոր սերունդն էլ Մալվերդեի բրենդը մոդայիկ է դարձրել` դաջվածքներ, ոսկերչական իրեր, նրա պատկերով հագուստներ: