կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-03 10:50
Քաղաքական

Ով է Բազամասեր Առաքելյանի «հովանավորը». «Ժողովուրդ»

Ով է Բազամասեր Առաքելյանի «հովանավորը». «Ժողովուրդ»

«ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից կմասնակցի 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին: Նրա հովանավորը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով վերջերս ներկա է գտնվել Առաքելյանի երեխաների կնունքի արարողությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանը հերքեց ՊՆ-ի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին լուրը: «Չգիտեմ՝ Ձեր տեղեկությունները որտեղից են, բայց շրջապատս նոր չեմ հավաքում: Եղել եմ մարզիկ, հավաքականի անդամ: Իմ երեխաների կնունքին, այո, Վիգեն Սարգսյանն էլ է եղել: Դա մկրտություն է, սուրբ մեռոն, քաղաքականության հետ չի կարելի կապել: Իսկ ինչ վերաբերում է 2017-ի ընտրություններին, ես ինքս 2012 թվականին մեծամասնական թեկնածու եմ եղել ու հավաքել եմ մոտ 20 հազար ձայն: Հիմա այս ռեյտինգայինը նույն մեծամասնականն է: Բա իմ հողն ու ջուրն է, հարգանք-պատիվ ունեմ...»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։