կարևոր
2023 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-15 21:08
Հասարակություն

Իմ հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է, քանի որ ես ՀՀ քաղաքացի եմ․ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շատ լավ հարաբերությունների մեջ է իր բոլոր տեղակալների հետ: Ղազարյանն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով լուրերին, թե ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն «աչք ունի» նախարարի աթոռի վրա։

«Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր տեղակալների հետ, շատ ջերմ, աշխատանքային հարաբերությունների մեջ եմ տիկին Արփինե Սարգսյանի հետ։ Նման բան չկա։ Մի բան էլ․ ոչ մեկիս համար սա հավերժ չէ։ Մի օր եկել ենք, մի օր էլ գնալու ենք»,-նշեց նախարարը։

Լուրերին անդրադարձավ նաև Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ այդ տեղեկությունները բամբասանք են, իրականության հետ որևէ աղերս չունեն։

«Մարդկանց դուր չի գալիս, որ նախարարը և փոխնախարարը կարող են նման լավ, դրական և ջերմ հարաբերություններ ունենալ։ Տարբեր մտքեր են արտահայտվում նաև հովանավորության հետ կապված։ Այս մասով ևս ուզում եմ արձանագրենք, որ ես ՀՀ քաղաքացի եմ և իմ հովանավորը բացառապես ՀՀ-ն է»,-նշեց նա։