|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մոտ մեկ ամիս է` չի գործում Հանրապետության հրապարակում` «Նոյյան տապան» գրատան հարեւանությամբ գտնվող «Անի» գրատունը:
Դրա փակման պատճառը հայտնի չէ: Այդ մասին անտեղյակ էին նաեւ հարեւան գրատան աշխատակիցները, որոնք մեր թղթակցին ասացին. «Մեզ դակլադ չեն տվել»:
Մի քանի րոպե կանգնելով գրատան առջեւ` ականատես եղանք հաճախորդների զարմանքին, որոնք չէին հասկանում, թե ինչու է գրատունը դատարկվել:
2012 թվականին Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված գրքի համաշխարհային մայրաքաղաք է լինելու, իսկ մենք գրախանութներ ենք փակում:
