|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վաղը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելելու է Նյու Յորք և 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատների հետ ներկա է գտնվելու Ground Zero-ում նախատեսված հիշատակի արարողությանը: Այս միջոցառումը ծրագրվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել հիշյալ ահաբեկչության հիմնական կազմակերպչի` Ուսամա բեն Լադենի սպանության մասին. տեղեկացնում է NBC հեռուստաալիքը:
Միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին, որը, սակայն, մերժել է այն: Բուշը հայտնել է, որ պատրաստվում է ահաբեկչության վայր այցելել 2011 թ. սեպտեմբերի 11-ին, երբ նշվելու է ողբերգության 10-րդ տարելիցը, նաեւ հավելել է, որ պաշտոնավարության ավարտից հետո նախընտրում է հասարակական վայրերում քիչ լինել:
Օբաման մինչ օրս միայն մեկ անգամ է այցելել Ground Zero` 2008 թ. նախագահական քարոզարշավի ընթացքում: