Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 411.39 |
RUB | ⚊ | ₽ 4.2196 |
GBP | ⚊ | £ 493.44 |
GEL | ⚊ | ₾ 141.1 |
Վանաձոր-Սպիտակ ճանապարհի ձախակողմյան հատվածում` Արջահովիտ համայնքի մոտակայքում, որտեղով անցնում է Փամբակ գետը, տասնամյակներ շարունակ շահագործվում ավազի բաց հանքավայր:
Երբ օրեր առաջ «Երկիր»-ի թղթակիցը փորձել է լուսանկարել բաց հանքի տարածքը, նրան է մոտեցել մի մարդ, ներկայացել որպես հանքավայրի տնօրեն եւ հարցրել, թե առանց իրեն տեղյակ պահելու ինչո՞ւ են լուսանկարում: Երբ մեր թղթակիցը պահանջել է, որ իրեն ցույց տան տնօրեն լինելը հաստատող փաստաթուղթ, «տնօրենը» խոստովանել է, որ ընդամենը պահակ է:
Ինչեւէ, լուսանկարից երեւում է, որ հանքավայրի սահմաններն այնքան են ընդլայնվել, որ մի քանի տարի անց այն սպառնալիք կդառնա Երեւան-Թբիլիսի միջպետական երկաթգծի համար:
Հիշեցնենք, որ ՀՀ երկաթուղային տրանսպորտի մասին գործող օրենքի 3-րդ հոդվածի 25 կետով նախատեսված են երկաթուղու պաշտպանական գոտիներ` հողատարածքներ, որոնք անհրաժեշտ են երկաթուղային տրանսպորտի պահպանության, դիմացկունության եւ կայունության ապահովման համար, դրանք նաեւ երկաթգիծը պաշտպանում են ձյան, ավազի կուտակումներից, այլ բացասական ազդեցություններից, եւ ամենեւին էլ հանքարդյունաբերության համար չեն: