|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Հայ Դատի դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ իր ելույթում արժևորել է ՀՅԴ-ի տեղը և դերը հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում:
Նա, մասնավորապես, ասել է.
«Այսօր Հայ Դատի մարմինները սփիւռս աշխարհի բարձրագոյն աստիճանի նուիրուածութեամբ, նախանձախնդրութեամբ, հետեւողականութեամբ եւ մանաւանդ կամքով եւ հաւատքով կը հետապնդեն մեր ժողովուրդի իրաւունքները: Մեր ժողովուրդի իրաւունքներու հետապնդման մէջ անկասկած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ունեցաւ, ունի եւ պիտի ունենայ իր առանցքային տեղը եւ դերը»: