կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 14:57
Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի առաջնություն. առաջատարը «Ստեփանակերտ»-ն է

 Բասկետբոլի Հայաստանի առաջնություն. առաջատարը «Ստեփանակերտ»-ն է

Բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը մոտենում է ավարտին: Նախավերջին խաղային օրը «Գյումրի»-ն 47:38 հաշվով հաղթել է «Նաիրի»-ին, «Ստեփանակերտ»-ը 60:41 հաշվով գերազանցել է «Էրեբունի»-ին, իսկ ԽՄՕՄՄ-ը  45:49 հաշվով զիջել է   «Գրանդ Սպորտ»-ին:

Մրցումային վերջին օրը կկայանան «Ստեփանակերտ»– ԽՄՕՄՄ, «Գյումրի»-«Գրանդ սպորտ» «Նաիրի»-«Էրեբունի» զույգերի հանդիպումները: Այժմ մրցաշարի առաջատարը «Ստեփանակերտ» թիմն է, որին հաջորդում են «Գրանդ սպորտ»-ը և «Էրեբունի»-ն: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 27-ին: