Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.47 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 3.7947 |
GBP | ⚊ | £ 493.41 |
GEL | ⚊ | ₾ 139.63 |
Ժողովրդական կուսակցության` այսօր նախատեսված հանրահավաքը չի կայանա. այդ մասին մամուլի ասուլիսում տեղեկացրեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ը զբաղեցրել է բոլոր օրերը:
«Ինձ համար տարօրինակ է` ինչո՞ւ պիտի ՀԱԿ-ը բոլոր օրերը վերցներ, գուցե չի՞ ցանկանում, որ որեւէ մեկը եւս հանրահավաք անի: Փաստորեն, քաղաքական մենաշնորհ է ընդդիմադիր դաշտում»,- նշեց ԺԿ ղեկավարը` հավելելով, որ ինքը ՀԱԿ-ին համարում է ընդդիմադիր թիմ, որը հասել է իր նեղ ցանկություններին:
«Որ սկզբունքների դավաճանություն տեղի ունեցավ, փաստ է: Մայիսի 31-ին հայտարարել են իրենց հաջորդ հանրահավաքը, որտեղ խոսելու են արտահերթ ընտրությունների մասին. դա աբսուրդ է, դա խաղ է, որը ժողովրդին ոչ մի բան չի տալիս: Օրինակ, երբ ՀԱԿ-ն ասում է, որ մարտի 1-ի խնդիրը պետք է նորից քննարկվի, ի՞նչը քննարկվի, ինչի պարզ չի՞, ինչ ա եղել»,- ասաց նա:
Տ. Կարապետյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունն ու ՀԱԿ-ը, ապագա խորհրդարանում տեղերի բաշխման հետ կապված, պայմանավորվածություններ են ձեռք բերել, նաեւ որոշակի տոկոս ֆիքսել. «15 պատգամավորից ավելի չեն տա: Այդ 15-ից 14 ու կեսը կլինեն ՀՀՇ-ական, այն կեսն էլ Ստեփան Դեմիրճյանին նկատի ունեմ, որովհետեւ մինչեւ հիմա նա չի կարողացել իր քաղաքական գիծն արտահայտել»:
Խոսելով ՀԱԿ-ի մարտավարության եւ ժողովրդի տրամադրությունների մասին` Կարապետյանն ասաց, որ պետք չէ քննադատել ժողովրդին. «Մեկը կա՞, որ մինչեւ վերջ հետեւի իր սկզբունքներին... Ի՞նչ եղան թաթար-մոնղոլները, ավազակապետությունը... Ընդհանրապես ժողովուրդը կարող է հիասթափվել բոլորից, չընդունել ոչ մեկին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին հավատում էին: Ընդհանրապես ես զարմանում եմ` ինչպե՞ս է ժողովուրդը հավատում պետերին. պետը պետ ա մնում: Նույն չինովնիկներն են` բերդի պետ էլ ունեն, ՆԳ-ի պետ էլ ունեն, մի երկու հատ վարչապետ, որոնք տաք-տաք տեղավորված են: Բոլորն էլ ունեն իրենց եկամուտները, ու, փաստորեն, ուզում են գալ իշխանության` թիմով, իսկ թիմի կորիզը ՀՀՇ-ն է: Եթե մեր ժողովուրդը ցանկանում է, որ ՀՀՇ-ն գա իշխանության, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ»:
Կարապետյանը նաեւ նշեց, որ այսօր իշխանությունն ու ընդդիմությունը վախենում են, որ իրավիճակը դուրս կգա «կոնտրոլից», եթե նստեն կամ երթ անեն դեպի նախագահական նստավայր. «Հետո ո՞նց են հանդարտեցնելու, չէ՞ որ մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր` գնացեք ձեր տները»:
Ժողովրդական Կուսակցության նախագահը նաեւ պատրաստակամություն հայտնեց միավորվել հայրենասիրական ուժերի հետ. մայիսի 10-ին նույնիսկ քաղխորհուրդ կընտրեն: «Ժառանգությանն» ու Դաշնակցությանն էլ չեն հրավիրելու: