կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 17:20
Քաղաքական

ԲՀԿ-ն ՀԱԿ-ի համար կասկածի տեղ չի թողել` «ամեն ինչ պարզ է»

ԲՀԿ-ն ՀԱԿ-ի  համար կասկածի տեղ չի թողել` «ամեն ինչ պարզ է»

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով  ԲՀԿ առաջնորդի վերջին հարցազրույցին, նշեց, որ ՀԱԿ-ի համար ամեն ինչ պարզ է. «ԲՀԿ-ն մեզ համար կասկածի տեղ չի թողել: Իշխանափոխության գործընթաց սկսելու վճռականություն …. Կարևոր հարցազրույց էր ու շեշտադրումներ կային: Մենք նոր վիճակի մեջ ենք հայտնվել: «Ինչպես ժողովուրդը որոշի՝ այնպես էլ կանենք»՝ ասել է նա, իսկ մենք գիտենք, թե ինչպես է ժողովուրդը տրամադրված:  Առաջին անգամ հանրային մակարդակով Ծառուկյանը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի կարող վերարտադրվել: Սա ցույց  տալիս, որ որակական նոր վիճակում ենք»: