«Ոսկե գնդակ» մրցանակի քառակի դափնեկիր` արգենտինացի Լեո Մեսսիի մասին վավերագրական լիամետրաժ ֆիլմ է նկարահանվել: Այն ներկայացրել է արգենտինական Todo Noticias (TN) հեռուստաալիքը:
Ֆիլմում ներկայացվում է արգենտինացի հարձակվողի կյանքը՝ սկսած դպրոցական տարիներից: Ահա, թե ինչ են նրա մասին հիշում հայրենի Ռոսարիո քաղաքի ուսուցիչները. «Նա ոտաբոբիկ խաղում էր ավազի վրա»:«Լեոն ժամերով մնում էր դրսում, որպեսզի ֆուտբոլ խաղա»: «Նա շատ ամաչկոտ էր, ինչպես հիմա»: