Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում էր նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է եկել իր ամբողջ ընտանիքի անունից:
«Զգացի այն, ինչ զգացել եմ` հորս կողքին լինելով: Ես զգացի, որ այսօր նա մեզ հետ է՝ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր այն մարդիկ, որոնք եկել են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ նրա ցանկությունը կլիներ, որ այսօր ես իմ ամբողջ ընտանիքի անունից լինեմ այստեղ»,- նշեց Նիկոլա Ազնավուրը՝ հավելելով, որ շարունակելու է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ինչպես դա արել է հայրը՝ Շառլ Ազնավուրը:
«Բայց ուզում եմ շեշտել, որ նա երբեք այլ ազգի նկատմամբ ատելությամբ լցված չէր, միշտ երազում էր խաղաղության ու երջանիկ երիտասարդության մասին, որը կապրի խաղաղության մեջ»,- հավելեց Նիկոլա Ազնավուրը: