|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան երբեք չի ընդհատել հետախուզական կապերը Իսրայելի հետ: Այս շփումները մնում են նաև այսօր: Ըստ Anadolu-ի՝ այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է լրագրողներին Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո տված հարցազրույցում:
«Այնուամենայնիվ, մենք մի շարք խնդիրներ ունենք այս երկրի ղեկավարության հետ»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Անկարան, անշուշտ, կցանկանար բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ, բայց չի կարող ընդունել Իսրայելի դիրքորոշումը Պաղեստինի վերաբերյալ:
«Իսրայելական կողմի գործողությունները հակասում են Թուրքիայի մոտեցումներին արդարության ապահովման և պետությունների ամբողջականության պաշտպանության հարցում», բացատրել է նա: