|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իր երկարակեցության գաղտնիքը ներդաշնակության ամենօրյա փնտրտուքի մեջ է. գրում է ИТАР-ТАСС-ը:
«Ես արդեն երկար տարիներ եմ ապրել և չափից շատ բան չեմ խնդրում ճակատագրից: Բայց կցանկանայի ինքս ինձ ուժ մաղթել, որպեսզի կարողանամ իմ երկրպագուներին «ցտեսություն» ասել 2024-ին և այսպիսով դառնալ առաջին 100-ամյա երգող արտիստը»,- ասել է Ազնավուրը:
Նա նշել է, որ երկարակեության համար պետք է ներդաշնակություն և ներքին հավասակշռություն գտնել: «Պլաստիկ միջամտությունները դրա համար պարտադիր չեն»,- նշել է նա:
«Ինչպես նաև պետք է քեզ հաշիվ տաս, որ տարիքը որոշ բաներ չի ներում: Երջանկության իմ բաղադրատոմսը ընտանեկան լավ կյանքն է» ,- ասել է Ազնավուրը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հոկտեմբերի 3-ին կկայանա Ազնավուրի համերգը` նրա 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգային շրջագայության շրջանակներում: