|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «Պոլիմեր Տրուբ» ՍՊԸ-ի նորակառույց գործարանային համալիր. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Գործարանի բացման հանդիսավոր արարողությունից հետո հանրապետության ղեկավարը շրջել է ձեռնարկության արտադրամասերում, ծանոթացել ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին, ըստ որոնց` նախատեսվում է գործարանի ընդլայնում և նոր ապրանքատեսակների արտադրություն:
«Պոլիմեր Տրուբ»-ի ստեղծման հիմքերը դրվել են 2009 թ.` սիրիահայ գործարարների կողմից, ովքեր նախաձեռնել են Հարավային Կովկասում եզակի՝ խոշոր տրամաչափի խողովակների արտադրություն` նկատի առնելով հանրապետությունում սպառման ծավալներն ու տնտեսության որոշակի ճյուղերում` հիդրոէներգետիկա, ոռոգման համակարգ, ճանապարհային շինարարություն և այլն, դրանց մեծ պահանջարկը: