Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն այցելել են Արմավիրի մարզի Գայ և Մեծամոր համայնքներ՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը ներկայացնելու և տեղական գյուղմթերքի արտահանման ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Գայ համայնքում փոխնախարարը ծանոթացել է շուրջ հինգ հազար քմ մակերեսով բանջարեղենի արտադրությամբ զբաղվողջերմատնային տնտեսության գործունեությանը։ Ջերմոցների սեփականատերերը տեղեկացրել են, որ այստեղ հիմնականում մշակվում են պղպեղ և լոլիկ, առաջիկայում նախատեսում ենընդարձակելջերմոցային տնտեսության տարածքը ևս մոտ 6-7 հազար քմ-ով և ընդլայնել մշակվող բանջարեղենի տեսականին։ Ջերմոցատերերը Արման Խոջոյանին ներկայացրել ենգործող ջերմատանը ներդրված համակարգերը, կառուցվող ջերմատան ընթացիկշինարարական աշխատանքները։
Այնուհետև Արման Խոջոյանն ուղևորվել է Մեծամոր համայնքում գործող ջերմոցներ, որտեղ մշակվում և աճեցվում են բանջարեղենի առանձին տեսակների սածիլներ և կանաչեղեն։ Այցի շրջանակում փոխնախարարը եղել է նաև թարմ բանջարեղենի և կանաչեղենի պահպանման և փաթեթավորման պահեստում։
Շրջայցի ընթացքում փոխնախարարը ջերմոցների սեփականատերերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, ինչպես նաև պետական օժանդակության գործիքակազմը և դրանցում կատարված վերջին փոփոխությունները, որոնք մշակվել են կորոնովիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով և կրում են շարունակական բնույթ։
Ջերմոցատերերի հետ քննարկվել են տեղական գյուղմթերքի շուկայահանմանը, արտաքին շուկայում ջերմոցային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, իրացման շուկաների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման համար նախատեսված գյուղմթերքի պահեստավորման, տեսակավորման, փաթեթավորման, բեռնափոխադրումների և վաճառահանման լոգիստիկական շղթաների ապահովման կարևորությանը։
Արման Խոջոյանը նաև նշել է, որ ջերմոցատերերի կողմից բարձրացված հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են և ոլորտի պատասխանատուները հետևողական են լինելու նախարարության իրավասության շրջանակներում խնդիրների կարգավորմանը։