Փոխարժեքներ
08 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 413.62 |
RUB | ⚊ | ₽ 3.7072 |
GBP | ⚊ | £ 498.09 |
GEL | ⚊ | ₾ 140.65 |
Ապրիլի 11-15-ը Ստրասբուրգում անցկացված ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը նիստեր չի գումարել:
«Իմ տեսանկյունից ամենակարեւոր հարցը 1416 բանաձեւի կատարման ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն էր, սակայն այս նստաշրջանի ընթացքում այն նիստ չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նա անձամբ հանդիպել է հանձնաժողովի նախագահ Ջորդի Կ.Կոստայի հետ եւ ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը, որն անփոփոխ է. «Մեր դիրքորոշումը ներկայացրել եմ ավելի մանրամասն, եւ դրանով մեր քննարկումներն ավարտվել են: Դրա հետ կապվածոր գործողություն չի եղել»:
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը: «Դրանք գաղտնապահական են, դրա համար չեմ ցանկանում մանրամասներ հրապարակել»,- ասաց Դավիթ Հարությունյանը` միայն նշելով, որ համազեկուցողների մոտեցումները գրեթե նույնն են եղել, ինչ ասված է նրանց հայտարարության մեջ: