կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-15 21:11
Քաղաքական

ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել. Հովիկ Աբրահամյանը ներկա չի եղել

 ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել. Հովիկ Աբրահամյանը ներկա չի եղել
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են Աժ հերթական նստաշրջանի մեկնարկին, խմբակցության աշխատանքներին, ներքաղաքական ու ներկուսակցական հարցերին:
Լրագրողները հետաքրքրվեցին` նիստի ընթացքում քննարկվե՞լ  է արդյոք կառավարության կազմի հարցը, նա պատասխանեց. «Դեռևս ժամկետներ կան, քննարկումները շարունակվում են, բնականաբար, կլինեն փոփոխություններ կառավարության կազմում»:
Ի դեպ, Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել նիստին:
Հարցին` արդյոք Հովիկ Աբրահամյանի «կադրերը» լինելու են նոր կառավարության կազմում, ԱԺ փոխնախագահն ասաց. «Չկան Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի և այլ կադրեր: Կա ՀՀԿ միանսկան թիմ»:
 Շարմազանովը իր խոսքում շեշտեց որ բոլոր վարչապետերի հաջողությունների և անհաջողությունների համար պատասխանատու է իշխանությունը: