կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 01:31
Արցախ

Երիտասարդական այգի՝ Արցախում

Երիտասարդական այգի՝ Արցախում

Երեկ Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Ասկերանի շրջանի Պատարա գյուղում դրել են երիտասարդական այգու հիմքը:

«Զեփյուռ» բնապահպանական կազմակերպության նախաձեռնությամբ ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ` ծառատունկ է կազմակերպվել երիտասարդական այգու համար նախատեսված տարածքում։ Երիտասարդները նորաստեղծ այգում տնկել են շուրջ 200 խնձորենի եւ սալորենի։

Ծառատունկին մասնակցել են նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։