|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ոստիկանությունը ձերբակալել է բրիտանական News of the World թերթի ավագ լրագրող Ջեմս Բեզերըփին` հեռախոսազրույցները գաղտնալսելու մեղադրանքով: Ինչպես գրում է The Guardian-ը, Բեզերըփին կալանավորել են չորեքշաբթի առավոտյան, այժմ նա գտնվում է լոնդոնյան մեկուսարաններից մեկում:
Ի դեպ, նույն մեղադրանքով կալանավորվել են նաեւ այս պարբերականի այլ լրագրողներ` խմբագրի նախկին օգնական Էդմոնսոնը եւ Թարլբեկը, ովքեր ոստիկանություն են ներկայացել ինքնակամ:
Բրիտանիայի արքայական ընտանիքը նման սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաեւ չորս տարի առաջ: 2006 թվականին News of the World-ի խմբագիր, 48-ամյա Քլայվ Գուդմենը դատարանում խոստովանել էր, որ գաղտնալսել է արքայական ընտանիքի անդամների բջջային հեռախոսազրույցները: Գուդմենը ազատազրկվել էր 4 ամիս:
Ի դեպ, News of the World-ը պատկանում է Ռուպերտ Մերդոկի մեդիահոլդինգին: