|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Տոտտենհեմի» դարպասապահ Էուրեիլո Գոմեշը հույս է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալի» հետ խաղում կկարողանան հաղթանակ տոնել գնդակների տարբերությամբ, որն էլ հնարավորություն կտա անցնելու կիսաեզրափակիչ: Հիշեցնենք, որ առաջին հանդիպմանը անգլիացիները պարտվեցին 4:0 հաշվով:
«Մեզ դուր է գալիս ՉԼ-ում խաղալը: Դա հրաշալի մրցաշար է: Մենք թոփ ակումբների նախկինում հաղթել ենք և կրկին դա կարող ենք անել: Հրաշքներ պատահում են: Որպեսզի լավագույն քառյակում հայտնվենք, պետք է հաղթենք արքայականին»,- Գոմեշին է մեջբերում Sky Sports-ը: