|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԵԽ մամուլի ծառայության երեկվա հաղորդագրության համաձայն` Եվրոպայի Խորհրդրի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ 3-րդ զեկույցը:
Այստեղ մասնավորապես առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում պատիժ սահմանել կաշառք առաջարկելու համար: Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքում եւ «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների միջոցով GRECO-ն կոչ է անում ուժեղոցնել Հայաստաոնւմ կուսակցությունների եւ նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման թափանցիկության նկատմամբ հսկողությունը: Եվ առաջարկում է դրա համար ստեղծել անկախ դիտարկման մեխանիզմ:
GRECO-ն ներկայացրել է 19 հանձնարարական, որոնց իրականացման ընթացքը կգնահատի 2012թ. երկրորդ կեսին: