Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ AIBA-ն, մտադիր է հրաժարվել պաշտպանիչ սաղավարտների կիրառումից: Վերջին անգամ սիրողական բռնցքամարտիկները սաղավարտով կմենամարտեն 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ: Իսկ արդեն Լոնդոնում կկիրառվի մրցավարության նոր համակարգ, որը զերծ կլինի կասկածելի որոշումներից:
Հետաքրքիր է`ո՞րն է նման որոշման շարժառիթը: Առանց սաղավարտի մարզիկներն ուղղակի կվտանգեն իրենց կյանքը, չնայած, որ դրա առկայությամբ էլ է վտանգը մեծ: Դժվար թե որևէ մեկը ցանկանա հաշմանդամ դառնալ կամ մեռնել հանուն մեդալի և ազգային հիմնը հնչեցնելու: Այս պարագայում գոնե պրոֆեսիոնալները փող են աշխատում, փող` կյանքի հաշվին...
Որոշման ենթատեքստը սա է. «Գնացե՛ք, փողոցներում կամ էլ ակումբներում փողով կռիվ արեք»: Եթե այսպես չէ, ապա ինչպե՞ս է:
Անատոմիային փոքր-ինչ տիրապետող ցանկացած մարդ գիտե, որ գլխի նյարդային բջիջները մեկ թեթև հարվածից մահանում և այլևս չեն վերականգնվում:
Այսինքն` խրախուսենք կյանքը վտանգելը կամ սպանությունը, դեռ սա էլ բավական չէ` կոչենք սպո՞րտ կամ, որ ավելի վատ է՝ օլիմպիական մարզաձև:
Տեսնես երբվանի՞ց է օլիմպիական գաղափարը սպանություն քարոզում:
Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ