|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց օգտագործել այն փաստը, որ քանիցս` ապրիլյան պատերազմի ժամանակ, հուլիսյան դեպքերին, օգնեց իշխանությանը: Այսօր` լրագրողների հետ զրույցի ժամանակ, նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` խոսելով առաջին նախագահի` վերջին օրերին ակտիվանալու և հարցազրույցներ տալու վերաբերյալ:
Ըստ նրա` Տեր-Պետրոսյանի հաշվարկը, որ կարող է իշխանություններին օգնելու փաստն օգտագործել, չաշխատեց: «Այսօրվա ընտրազանգվածի համար դա չաշխատեց, և մարդիկ ոչ թե նայում են այն բանին, որ նա խաղաղության կոչեր է անում, այլ` ինչ գնով է խաղաղություն քարոզում»,-ասաց Քոչարյանը:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ Տեր-Պետրոսյանն ակտիվացել է` արդյոք նա դա անում է` ինչ-որ մեկի խոսքով` Քոչարյանը պատասխանեց, որ Տեր-Պետրոսյանն այն ֆիգուրը չէ, որ ակտիվանա ինչ-որ մեկի ասելով: