|
Փոխարժեքներ
12 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
Հոլիվուդյան Փառքի փողոցում բացվել է Պենելոպա Կրուզի աստղը:
Օսկարակիր դերասանուհին ելույթում ասել է. «Ամեն անգամ, երբ նայեմ այս աստղին, պետք է հիշեմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են, որ երազանքներս իրականանան»:
Դերասան Ջոնի Դեպը, որ ներկա է եղել արարողությանը, Պենելոպա Կրուզին անվանել է «հմայիչ ու մոգական կին»:
Կրուզը ծնվել է Մադրիդում 1974 թ. ապրիլի 28-ին: Դերասանի կարիերան սկսել է 16 տարեկանից: Դերասանուհին մրցանակներ է ստացել «Վերադարձ» եւ «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմերի համար: