|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Amnesty International կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ընդդիմադիրների ձերբակալությունների առնչությամբ:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Ադրբեջանում վաղը նախատեսված հակակառավարական ակցիայից առաջ ձերբակալվածների թիվը հասել է 11-ի:
«Ադրբեջանի իշխանությունները զանգվածային եւ անխնա բռնություններ են իրականացնում բարեփոխումների պահանջով հանդես եկող ընդդիմադիրների նկատմամբ»,- հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի եւ Միջին Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Ջոն Դալհույսենը:
Բաքվի քաղաքապետարանը երեկ մերժել է քաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաք անցկացնելու` ընդդիմության դիմումը, սակայն ընդդիմադիրները մտադիր են, այնուամենայնիվ, անցկացնել այդ չարտոնված միջոցառումը: