|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ադրբեջանի կրոնական համայնքային ղեկավար Խաջ Իլգար Իբրահիմ Օղլուն կոչ է արել երկրի իշխանություններին լրջորեն արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայցությանը Շուշի քաղաքում. հայտնում է իրանական arannnews.com-ը։
«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք բախվում ենք հիվանդոտ և ցավալի տեսարանին Շուշիի օկուպացման տարելիցին։ Թշնամին պետք է բախվի այնպիսի արձագանքի, որ տեսնի՝ նմանատիպ քայլերը չեն անցնի անհետևանք։ Այս նկարը (Շիշում Նիկոլ Փաշինյանի նկարը) պետք է ամեն բան պարզ դարձնի իսլամական ումմայի համար», - հայտարարել է Իբրահիմ օղլուն։
Իլգար Իբրահիմ Օղլուն ամենակարող աստծուց վերջում խնդրել է այս «դժվար փորձության» բարեհաջող ավարտ։
Նշենք, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Շուշի, մասնակցելու ադրբեջանցիներից քաղաքի ազատագրման 28-րդ տարեդարձին։