|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Վերջերս մամուլում տեղեկություններ էին պտտվում այն մասին, որ իբր 100 ռուս երկրպագուներ տոմսերով չեն կարողացել մտնել մարզադաշտ: Տեսնելով սահմանված խստությունը, երբ անգամ լրագրողներիս էին ստուգում հատուկ սարքով, դժվար էր հավատալը:
Զանգահարեցինք Մոսկվա` ռուս երկրպագուներից մեկին, ով ներկա էր խաղին և ընկերացել էր «Երկրի» թղթակցի հետ: Փորձեցինք նրա կարծիքն իմանալ ստեղծված իրավիճակի մասին:
- Սերգե'յ, ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է, որ մարդիկ տոմսերով չկարողային ներս մտնել:
- Մեզ հատկացված տրիբունան լեփ-լեցուն էր, և եթե այդքան մարդ դուրսն է մնացել, ապա որտե՞ղ պետք է տեղավորվեին ներս մտնելու դեպքում: Ինձ թվում է, որ դրանք մամուլի տարածած կեղծ լուրերն են:
Հիշեցնենք, որ ասեկոսեներ կային, որ ռուսները ցանկացել են 300 ԱՄՆ դոլարով տոմսեր ձեռք բերել հայ մարզասերներից: Հետևաբար, նրանք տոմսեր չեն ունեցել: