կարևոր
4006 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-23 16:44
Քաղաքական

Ասում էր՝ ՀՀ ինքնիշխանությունը պետք է պահենք ռուսներից, բայց թուրքին բերել, նստեցրել են մեր երկրում. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորների հերթական հանդիպումը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր։ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները, սպառնացող նոր վտանգները և խնդիրները միասնաբար հաղթահարելու ուղիները։  

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունից  և, հատկապես, Հայաստանում գեներացվող հակառուսական տրամադրություններից՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Երկրում  նենց հակառուսականություն են ստեղծել, որ ասես մեր թշնամին ոչ թե թուրքն է, այլ՝ ռուսն է։ Ասում էր՝ ՀՀ ինքնիշխանությունը պետք է պահենք ռուսներից, բայց թուրքին բերել, նստեցրել են մեր երկրում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։