Լիբանանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 4 հոգու, որոնք մասնակցել են էստոնացի զբոսաշրջիկների առեւանգմանը. տեղեկացնում է Էստոնիայի ԱԳՆ-ն:
Հաստատելով այդ փաստը` Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը հայտարարել է, որ տեղում դեռ գործողություն է իրականացվում: Լիբանանի անվտանգության ուժերը հայտնաբերել են այն ավտոբուսը, որով առեւանգիչները տեղափոխել են էստոնացիներին:
Լիբանանի անվտանգության ուժերի հրամանատար Աշրաֆ Ռիֆին ավազակներին կոչ է արել ինքնակամ հանձնվել եւ ազատ արձակել առեւանգվածներին: