| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 | 
| EUR | ⚊ | € 445.68 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7923 | 
| GBP | ⚊ | £ 505.75 | 
| GEL | ⚊ | ₾ 140.96 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-03-31 23:01
            14 տարի առաջ - 2011-03-31 23:01  
         
                
            Այն քարոզչական արշավը, որն սկսվել է գյուղատնտեսությունը վերակենդանացնելու շուրջ, ավելի շատ հիշեցնում է ջրահեղձին արհեստական շնչառություն տալու հապշտապ բեմադրված ներկայացում:
Բայց քանի որ սույն բեմադրությունը ոտքի վրա էր պատրաստվել, դերասաններն էլ, բնականաբար, շատ վատ են խաղում: Մինչդեռ խաղալու կարիք չէր լինի առհասարակ, եթե ամեն չինովնիկ բարեխղճորեն իր գործն աներ:
Գյուղացու համար կարևորն այն չէ` հասարակ «ժիլետ» հագած վարչապե՞տն է գյուղեգյուղ ընկնում` իրենց դարդին դարման անելու, թե, ասենք, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության առաջին կարգի մասնագետը: Կարևորն այն է, թե դրանից ինչ արդյունք կլինի:
Երբ նախագահը պահանջեց կոնկրետ արդյունքներ, գյուղատնտեսության նախարարության ողջ աշխատակազմը հայտարարեց, թե դրանք չապահովելու դեպքում ողջ կազմով հրաժարական կտան: Մինչդեռ նույն մարդիկ նախքան այդ հանգիստ հետևում էին, թե ինչպես է անդունդը գլորվում ոլորտը:
Պարզվում է` որպեսզի նրանց մոտ պատասխանատվության զգացումն արթնանա, ոտքի վրա բեմադրված ներկայացում ու շատ պահանջկոտ ռեժիսորներ են պետք: