|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հանրային հեռուստատեսությունը որ տեսա՝ հասկացա, որ շատ դժվար աշխատանք ունենք անելու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Դիմադրություն» շարժման ավտոերթի մեկնարկին։
«Հայաստանում միշտ էլ ազատության սահմանը հեռուստաընկերությունների ղեկավարներն են գծել, ոչ թե կառավարությունն անձամբ, և այսպիսի տոտալ անբարո քարոզչություն չի եղել։ Հիտլերյան Գերմանիայում այն ժամանակ եթե հեռուստատեսություն լիներ՝ տիպիկ Հայաստանի հիմիկվա Հանրային հեռուստատեսության նման կլիներ։ Ուղղակի ահավոր է»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Ավտոերթի մասին նա ասաց, որ և՛ միացողներ կան, և՛ քաղաքացիները ազդանշաններով ողջունում են։
«Սա արդեն մեր առօրյայի մաս է դարձել, երբ մեր հայրենակիցներից շատերը, եթե նույնիսկ զբաղված են՝ աջակցություն հայտնելու համար ազդանշան են տալիս, մեկն առաջարկեց իրենց ավտոլվացման կայանում ավտոմեքենաները լվանալ, ամեն մեկը փորձում է ինչ-որ մի բանով աջակցել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ մարզային այցերը ևս շարունակվելու են։
Մանրամասն՝ տեսանյութում․