Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած օրերին հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակ այցելեցին ոչ միայն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հաֆսթրան, այլ նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որն, ի դեպ, «Ժառանգության» հիմնադիրներից է:
Երեկ «Առավոտի» հարցին, թե այս այցերից հետո է՞լ չի կարգավորվում այն խնդիրը, որ գիշերը թույլատրեն վրան տեղադրել հացադուլավորի համար, Րաֆֆի Հոցվաննիսյանը պատասխանեց, թե ինքը վրան չի խնդրել. «Միջազգային եւ հայաստանյան կազմակերպություններն այդ հարցը հարուցեցին, եւ մինչեւ հիմա, որքան գիտեմ, որոշման փոփոխություն չկա, թեեւ հարցը հասել է ոստիկանապետին եւ գուցե ավելի բարձր ատյաններ: Փաստորեն, մեր երկրում վրանի խնդիրը որոշվում կամ մերժվում է ամենաբարձր ատյաններում»: