Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Որտեղ էլ լինեմ, կշարունակեմ նույն պատասխանատվությունը կրել՝ լինի գործադիրում, թե` խորհրդարանում. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Առաջիկա օրերին թիմային որոշումներ կկայացվեն, իշխող քաղաքական ուժն այդ որոշումը կկայացնի, և մենք կհայտարարենք այդ մասին»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ ձեր նախասիրությունները հաշվի կառնվե՞ն, Հարությունյանը պատասխանեց, որ թիմի անդամներն իրենց կարծիքը ևս հայտնում են: Իսկ թե ինչո՞վ են առաջնորդվելու, նա արձագանքեց. «Շատ տարբեր գործոններ կան՝ և' քաղաքական նպատակահարմարության կա, և' արդյունավետության, և' խորհրդարանում տվյալ անձի գտնվելու անհրաժեշտության՝ թիմային տեսակետից»:
Ի դեպ, Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ ընտրություններին կեղծիքի ու օլիգարխների կողմից բաժանվող ընտրակաշառքի պայմաններում հավաքել է 4000, իսկ այս անգամ` 14.000 ձայն, ինչը կրկնակի աշխատելու լրացուցիչ մոտիվացիա է։
Հարցին՝ սա բավարա՞ր է խմբակցություն ղեկավարելու համար, նա արձագանքեց՝ նման սանդղակներ դրված չեն, թե ով ինչքան ձայն հավաքի, նա պետք է որևէ պաշտոն զբաղեցնի: «Այսինքն՝ այստեղ ձայների հավաքած քանակով առևտուր չի գնում»,- շեշտեց Հարությունյանը: