Երեկ լուրեր էին շրջում, թե ՀՀ ոստիկանության հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը հեռացել է Հայաստանից:
Մենք երեկ ճշտեցինք, որ Թամամյանն այժմ Երեւանում է` մի քանի օրով մեկնել է Մոսկվա ու վերադարձել: Մեր տեղեկություններով` նա փորձում է մտնել Սերժ Սարգսյանի մոտ եւ բացատրություններ տալ իր նկատմամբ առաջ քաշվող մեղադրանքների կապակցությամբ, սակայն վերջինս չի ընդունում:
Մեզ հասած լուրերով` Թամամյանը փորձում է այդ գործում ներգրավել այլ անձանց, ովքեր կարող են իր ասելիքը հասցնել ՀՀ նախագահին, Մոսկվա էլ մեկնել էր այդ նպատակով:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, այս օրերին Ռոբերտ Քոչարյանն էլ է լուր ուղարկել, թե ուզում է տեսնել նրան, սակայն Թամամյանը նրան չի այցելել: