կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-16 06:15
Հասարակություն

Դարանակի ընտրությունները համարվեցին անվավեր

Դարանակի ընտրությունները համարվեցին անվավեր

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է նիստ, որի օրակարգում եղել է մեկ հարց` Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

 

ԿԸՀ-ն համայնքի ընտրությունները համարել է անվավեր, քանի որ մարտի 6-ին ժամը 8:00-ին սկսված ընտրությունները դադարեցվել են ժամը 12:00-ին` ընտրաթերթիկների սպառվելու պատճառով:

 

Փաստորեն, ընտրողների ցուցակները չեն համապատասխանել իրականությանը, ըստ ԿԸՀ մամլո ծառայության հարողագրության` «դրանցում ընտրողների թիվն արհեստականորեն մեծացվել է այլ համայնքներից Դարանակում ընտրողներ հաշվառելու միջոցով»:

 

ԿԸՀ որոշմամբ` վերաքվեարկությունը տեղի է ունենալու մարտի 27-ին, սակայն այս անգամ ընտրողների ցուցակում ընդգրկվելու են միայն մինչև նոր ընտրությունների նշանակումը` 10.02.2011թ., Դարանակ համայնքում հաշվառված քաղաքացիները: Սույն կետի դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, ովքեր Դարանակ համայնքում հաշվառվել են ամուսնության, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հիմքերով: