Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սահմանադրական դատարանը, սակայն, ուժի մեջ թողեց «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը, որը վիճարկում էին նախագահի երկու թեկնածուները:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, հիշյալ տեղամասում Ա. Համբարձումյանի եւ դիտորդ Ն. Իսմայիլիի նկատմամբ բռնություն գործադրելու եւ քվեատուփի մեջ լցոնում կատարելու վերաբերյալ լրատվության միջոցների ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերը դատախազության ցուցումով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ դեռեւս փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով: