Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրենքով նախատեսված կարգով` ընտրությունների ավարտից առնվազն 24 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հրապարակի ընտրությունների նախնական արդյունքները:
Քիչ առաջ ԿԸՀ-ն հրավիրեց արտահերթ նիստ, որի ընթացքում ներկայացրեց 2013թ. ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը:
ՀՀ ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը կազվել է 2 509 958, մասնակիցների լրացուցիչ ցուցակում ընդգրկված է եղել 666 ընտրող, ըստ բնակության վայրի լրացուցիչ ցուցակում` 14293 ընտրող, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 503, ոստիկանությունում հատուկ ծառայություն իրականացնող ընտրողները` 1722, ստացիոնար բուժհիմնարկներում բուժվող ընտրողները` 1628, ձերբակալված ընտրողներ` 3, էլեկտրոնային քվեարկության մասնակցել է 228 ընտրող:
Ընտրողների ընդհանուր թիվը կազվել է 2 529 016, որոնցից ընտրությանը մասնակցել է 1 521 931 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 60,18%-ը: Տարածքային ընտրական հանձնաժողովներին հատկացված է եղել 2 579 000 քվեաթերթիկ, որոնցից մարված է եղել 1 052 269-ը, անվավեր` 50 992: Հաշվառված քվեաթերթիկների թիվը կազվել է` 1 519 645, անճշտությունների թիվը` 743:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 25-ին: