|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները մարտի 13-ի երեկոյան Երեւան-Մեղրի ճանապարհի 134-րդ կիլոմետրում կանգնեցրել են 39-ամյա Միխայիլ Ն.-ի վարած ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել են 2 մացառախոզի, 5 անտառային թռչնի որսի միս, երկփողանի եւ «Կարաբին» տիպի հրացաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Որսագողը խոստովանել է, որ օրինական կերպով իրեն պատկանող հրացաններով ապօրինի որս է կատարել ԼՂՀ Տիգրանավան գյուղին հարող տարածքներում` ընկերոջ` 21-ամյա Արսեն Բ.-ի հետ:
Ոստիկաններն առգրավել են որսագողի հրացանները, փամփուշտները եւ որսը: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: