Փոխարժեքներ
04 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին հնչած ծայրահեղ դրական եւ բացասական կարծիքներն անհիմն են. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` նշելով, որ «առանձնապես նոր բան Սոչիում տեղի չի ունեցել»:
Արձանագրված միակ փոփոխությունը, ըստ Վահան Հովհաննիսյանի, սահմանային միջադեպերի հետաքննություն անցկացնելու մասին համաձայնությունն էր, եւ եթե իսկապես նման բան տեղի ունենա, դա դրական առաջընթաց կլինի: «Շատ լավատեսորեն տրամադրված չեմ, որ այդ գործընթացն իսկապես կսկսվի»,- հավելեց նա:
ԵԱՀԿ նախագահի` Հայաստան կատարելիք այցից եւ ԵԱՀԿ-ից առհասարակ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նույնպես մեծ սպասելիքներ չունի: Ըստ նրա` կազմակերպությունը ստեղծվել էր համագործակցություն և անվտանգություն ապահովելու համար, բայց վաղուց դադարել է այդ խնդիրներով զբաղվել: «ԵԱՀԿ-ի` անվտանգության և համագործակցության հարցերով զբաղվելու միակ դրսևորումը Մինսկի խմբի գործընթացն է»,- ասաց նա: