Փոխարժեքներ
04 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.9 |
EUR | ⚊ | € 408.17 |
RUB | ⚊ | ₽ 3.5437 |
GBP | ⚊ | £ 491.92 |
GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ի՞նչ է ուզում կինը» հարցը հուզում է ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը:
Ըստ նրա` կանայք այսօր ունեն 2 խնդիր` սոցիալական եւ զբաղվածության, ընդ որում` զբավածություն ասվածը միայն աշխատանք ունենալը չէ, այլ նաեւ հասարակության մեջ դրսեւորվելը:
«Պետք է ստեղծել երկիր, որտեղ հայ կինը արժանապատիվ կապրի»,- ելքը գտավ Ռուզան Առաքելյանը:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով` յուրաքանչյուր կին ցանկանում է լինել գեղեցիկ եւ սիրված:
«Օրենքներով առաջնորդվող երկիր եմ ուզում: Հայաստանում օրենքները գալիս դեմ են առնում այն հնարավորությունների դաշտին, որտեղ տղամարդիկ ճնշող դեր են կատարում: Երկիր ունեմ` աշխարհը չունի, բայց պետություն ունեմ, որից ամաչում եմ»,- ասաց նա: