|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Yerkir.am-ի թղթակիցը տեղակացնում է, որ այս պահին Ազատության հրապարակում են հավաքվել կին ազատամարտիկները, ովքեր բողոքի երթով պատրաստվում են շարժվել դեպի Բաղրամյան 26: Նրանք բողոքում են երկրում տիրող բոլոր տեսակի անարդարությունների դեմ: Նրանց են միացել խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, մի շարք արվեստագետներ, կին կուսակցականներ:
Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Բաղրամյան 26-ում իրենց են միանալու Կոմիտաս 5-ում շենք կառուցելու դեմ բողոքող բնակիչները: Ի դեպ, Բաղրամյան 26-ի դիմաց ներկա պահին ընթանում է Պարույր Հայրիկյանի բողոքի ակցիան: Սուսաննա Մարգարյանը նշեց, որ այդ ակցիային չեն միանալու, իրենց պահանջներն այլ են:
Հարցին, թե պատրա՞ստ են դիմակայել, եթե ոստիկանությունը ուժ կիրառի, նա պատասխանեց. «Ես չեմ վախենում, որ վախենայի պատերազմ չէի գնա: Իսկ ոստիկանությունը, եթե պետք է ուժ կիրառի, ապա թող կիրառի: Ուզում են աղ ու հացով դիմավորեն, ուզում են` քացով»:
Սուսաննա Մարգարյանը հայտարարեց, որ եթե որեւէ մեկը վախենում է ոստիկաններից, թող իրենց հետ չգնա: