Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մարտի 8-ին` ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խումբը շրջագայության ժամանակ հիմնարկի ամառային տաղավարներից մեկում հայտնաբերել է դատապարտյալ, 1991թ. ծնված Նարեկ Սարիբեկյանի դին` կախված վիճակում:
Ն.Սարիբեկյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման` ՀՀ քր.օր.-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ 3-րդ և 4-րդ կետերով` 5 տարի ժամկետով: Պատիժը կրում էր 2010 թ. հունվարի 13-ից:
Դատավճռի համաձայն` «Ն.Սարիբեկյանը տառապում է հոգեկան հիստերիկ խանգարում հիվանդությամբ»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: