կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-09 21:33
Իրավական

19-ամյա դատապարտյալն ինքնասպան է եղել

19-ամյա դատապարտյալն ինքնասպան է եղել

ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի 19-ամյա դատապարտյալը հոկտեմբերի 4-ին` առավոտյան ժամը 3:30-ի սահմաններում, կախվելով ինքնասպան է եղել:

 

1992 թվականին ծնված Ռուդիկ Մանուկյանը թողել էր գրություն, որով խնդրել է ոչ մի դատապարտյալի չմեղադրել, քանի որ իր արարքն անձնական դրդապատճառներ ունի:

 

Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

 

Ռուդիկ Մանուկյանը 2010-ի դեկտեմբերի 28-ին Երևանի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատազրկման էր դատապարտվել 4 տարի 3 ամիս ժամկետով՝ գողության համար. տեղեկանում ենք արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջից: