կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-06 00:21
Սպորտ

Շաբաթվա exclusive -ը

Շաբաթվա  exclusive -ը

Քննարկման նյութը 4 տարին մեկ անգամ կրկնվող ամառային օլիմպիական խաղերն են: Կարևորագույն մարզական այս միջոցառումները դեռևս այնքան մեծ իրարանցում չեն առաջացրել, որքան դրանց տարբերանշանները: Չէ, որ խոսքն արդեն միայն օլիմպիադային չի վերաբերում. տարբերանշանը ներկայացնում է  այն կազմակերպող երկիրը, ինչն արդեն իսկ օլիմպիզմի գաղափարին դեմ է, որովհետև կամա թե ակամա  քաղաքական բնույթ է հաղորդում ապաքաղաքական օլիմպիական խաղերին: Անդրադառնանաք, վերջին քննադատությանը, որը եկավ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի տարբերանշանին: Ըստ նրանց`  խաղերի տարբերանշանի վրա կարելի է կարդալ «Զիոն» (հայերեն` Սիոն), որն ասոցացվում է Երուսաղեմի հետ։

Ի պատասխան նամակի` ՄՕԿ-ը գրել էր. «Լոնդոնի 2012 թ. օլիմպիական խաղերի խորհրդանիշն ընդամենը 2012 թիվն է պարունակում  և ոչ ավելին»: Ուշադրություն դարձրեք` վերևի երկուսը, ներքևինին ընդհանրապես նման չէ:

Նեղություն տվեք Ձեզ հիշել, թե երբ է պատահել, որ տարբերանշանում դիզայներավորված թիվ է պատկերված եղել: Մի փոքր ուղղություն` տարբերանշանները պարունակում են սիմվոլներ, որոնք բնորոշում են տվյալ երկիրը  (Անգլիան 1948-ին ներկայացել էր հանրահայտ Բիգ Բենի տարբերանշանով), այլ ոչ թե թվեր, իսկ թվեր պարունակում են գաղտնաբառերը: Այստեղից` գաղտնաբառը Zion` վերջին կանխատեսումը, որն արվել է Լոնդոն-2012-ի տարբերանշանի հետ կապված:

Նշենք, որ ավելի վաղ տարբերանշանում փորձագետները կեռախաչ (սվաստիկա)  էին տեսել և այն անվանել գեղարվեստական ֆիասկո:

Այս խորհրդանիշը մշակվել է Wolff Olins գործակալության կողմից: Ըստ որոշ տեղեկությունների` դիզայներների հոնորարը կազմել է 400 հազար ֆունտ:

Վերջին անգամ օլիմպիական խաղերը Լոնդոնում անցկացվել են հեռավոր 1948-ին: 2005-ին ՄՕԿ-ի անցկացրած քվեարկությունում  Լոնդոնը հաղթեց խաղերն անցկացնելու իրավունքը:

2012-ի տարբերանշանն ասոցացվում է 2012 թվի հետ` արված բազմանիստի 4 ուղղությունով: Ձևավորված «2» թվի մեջ տեղադրված է Լոնդոն բառը, «0»-ն օլիմպիական օղակներն է խորհրդանշում (12 թվի մասին ոչինչ հայտնի չէ):

Ենթադրվում է, որ տարբերանշանը կթողարկվի և օգտագործման կհանձնվի 4 գունային գամաներով` կապույտ, կանաչ, նարնջագույն և մանուշակագույն:

Լոնդոնյան օլիմպիադայի կազմկոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ հնարավոր է, որ պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի տարբերանշանները նույնացվեն: Ըստ նրա` տարբերանշանը դինամիկ է, բազմաբնույթ, այն կարելի է բեռնել բջջայինի մեջ և տեսնել ամեն տեղ: Այս մասին նա խոսել է շնորհանդեսի ժամանակ:

Նրանք որոշել են անգամ ամբողջ Բրիտանիայով մեկ տարբերանշանի շնորհանդեսի տուրեր կազմակերպել: Այս բրենդի թողարկմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը, Լոնդոնի քաղաքապետ Կեն Լիվինգստոնը, ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգը և այլ բարձրաստիճան քաղաքական ու մարզական պաշտոնյաներ:

Wolff Olins-ը  իրենց լոգոտիպը գովազդող մի հոլովակ է ներկայացրել New London 2012 Brand անվամբ, սակայն այն միջազգային և բրիտանական շատ ներկայացուցիչների սուր քննադատությանն է արժանացել: Հարկ է նշել, որ բրենդ արտադրող  խորհրդատվական գործակալություն Wolff Ollins-ը, որը ստեղծել է տարբերանշանը, Ռուսաստանում հայտնի է իր գործակալության  բրենդավորած բջջային կապի` «Билайн»  և  МТС-ի միջոցով:

Լորդ Կոուն տարբերանշանը համարում է հավակնոտ, ինտերակտիվ և երիտասարդական, իսկ ընդդիմադիր պահպանողական կուսակցության սպորտի մասով ներկայացուցիչը` զզվելի:

Իր հերթին BBC  կայքէջի այցելուների 84 տոկոսը օնլայն  քվեարկության ժամանակ առաջարկել է պարգևատրել նոր լոգոտիպը ոչ թե ոսկե, արծաթե կամ գոնե բրոնզե մեդալով, այլ փայտե գդալով` ի նշան ձախողման: Բրիտանական ԶԼՄ-ով 26 հազար մարդ առաջարկել են փոխել լոգոտիպը: Սակայն օլիմպիադայի կազմակերպիչները հույս ունեն, որ կրքերը կհանդարտվեն և իրենք, ի վերջո, կկարողանան հետ բերել դրա վրա ծախսած գումարները:

Անսպասելիորեն պարզվեց, որ տարբերանշանի մուլտիպլիկացիոն տարբերակը էպիլեպտիկ նոպաներ է առաջացրել: Իսկ դրա տեսատարբերակը, որը տեղադրվել է լոնդոնյան խաղերի պաշտոնական կայքէջում մի քանի օրից հանվել է, քանի որ մարդիկ են տուժել: Այն մասին, որ տեսահոլովակն անբարենպաստ ազդեցություն է թողնում հոգեկանի վրա, հայտնել է տեղի հոգեբույժների կազմակերպությունը:

Ստորև Ձեզ կներկայացնենք օլիմպիական տարբերանշանների էվոլուցիոն զարգացումը: Փորձեք դրանցում փնտրել դիզայներավորված թվեր: Գուցե սա պարզապես նորամուծություն է և, որպես փաստ, այդպես էլ կմնա, քանի որ դժվար կլինի պարզել պատվիրողների և աջակիցների հրեական ծագումը: Ինչևէ, դատեք ինքներդ:

 

1.       2. ԱՄՆ ձմեռային` 1932


1.      3. Լոս Անջելես ամառային` 1932


1.       4.Գերմանիա ձմեռային` 1936


1.      5. Բեռլին ամառային` 1936




1.       6.Սթ. Մորից ձմեռային` 1948


1.       7.Լոնդոն ամառային` 1948


  8. Օսլո ձմեռային` 1952


1


1.       9.Հելսինկի ամառային` 1952


1.          10. Սեուլ ամառային` 1988


1.         11. Նագանո ձմեռային` 1998


 12. Սիդնեյ ամառային` 2000


 13.Աթենք ամառային` 2004

1.        14. Թուրին ձմեռային` 2006

 

 

1.          15. Պեկին ամառային` 2008



1.       16.Վանկուվեր ձմեռային` 2010



1.      

1.         17. Լոնդոն ամառային` 2012


1.       18.Սոչի ձմեռային` 2014


 

Անի Մեջլումյան

«ԵՐԿԻՐ»- ի մարզական մեկնաբան

 

1.